Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը շեշտել է, որ դեպի կարգավորում տանող հիմնական ուղղությունները նշվել են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններում՝ 2020 և 2022 թվականներին։ «Ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այն ձևով, որը հարմար կլինի երկու կողմերին էլ»,- ընդգծել է Գալուզինը։               
 

Իմքայլականը վստահ է՝ էկոնոմիկայի նախարարը լավ է պատկերացնում տնտեսությունը

Իմքայլականը վստահ է՝ էկոնոմիկայի նախարարը լավ է պատկերացնում տնտեսությունը
02.12.2020 | 12:06

«Իմ քալը» խմբակցությունը դեկտեմերի 1-ին հանդիպում էր նախաձեռնել էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանի հետ: Իշխանական պատգամավոր Կարեն Համբարձումյանը հանդիպումից հետո լրագրողներին ասաց, որ նախարարը տնտեսության զարգացման մասին նորմալ պատկերացում ունի:


«Մենք մինչև իր նշանակումն էլ հանդիպել ենք, տնտեսությանը վերաբերող բազմաթիվ հարցեր ենք քննարկել: Թողնենք՝ աշխատի, ու կտեսնենք այդ աշխատանքը»,- նշեց նա:
Հարցին՝ հաջորդ տարի երկնիշ տնտեսական աճ ապահովելու նախարարի խոստումն իրատեսակա՞ն է համարում, Համբարձումյանը դրական պատասխան տվեց. «Եթե ուրիշ ֆորսմաժորային բան չլինի, ինչպես կորոնավիրուսը՝ կլինի»:

Դիտվել է՝ 4088

Մեկնաբանություններ